Նահանջելու տեղ չունենք, պետք է հստակ և վստահ քայլերով գնանք առաջ. Նիկոլ Փաշինյան

08/08/2018 16:43

Նահանջելու տեղ չունենք, պետք է հստակ և վստահ քայլերով գնանք առաջ. Նիկոլ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անտառային տնտեսության կառավարման հետ կապված առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:

Վարչապետը նշել է, որ երկրում անտառհատումներն երկար տարիներ շարունակում են մնալ մեծ ծավալների և մարդկանց մեծ խումբ մասնագիտացել է այդ ուղղությամբ:

«Իհարկե, հասկանալի է, որ այստեղ սոցիալական որոշակի խնդիրներ են լուծվում և, ցավոք, երկար ժամանակ զբաղվածության այլընտրանք անտառով հարուստ տարածքների բնակիչների համար չի դիտարկվել, երբեմն նույնիսկ չի եղել: Կարծում եմ՝ ժամանակի հետ իրավիճակը բացասական փոփոխություն է կրել այն առումով, որ շատ դեպքերում բախվում ենք իրավիճակի, երբ ուղղակի մարդկանց մտքի վեկտորն այլ ուղղություն չի ունենում, քանի որ կա անտառ, կարելի է անտառը հատել, վաճառել, դրանով եկամուտ ստանալ, շատ թե քիչ՝ էական չէ, իսկ թե ռազմավարական ի՞նչ հետևանքներ է ունենում այդ գործընթացը, երբեմն նույնիսկ չի դիտարկվում ու չի քննարկվում: Մենք վերջին շրջանում այս թեմայով մի քանի քննարկումներ ենք ունեցել և ձևակերպել երկու այսպիսի խնդիր. առաջինը՝ իրագործել այնպիսի քաղաքականություն, որը մեր անտառային տնտեսության բնականոն զարգացման համար կլինի նպաստավոր, երկրորդը՝ անտառաշատ տարածքների բնակիչներին առաջարկել այլընտրանքներ, որպեսզի աջակցենք լուծել աշխատանք՝ եկամուտ ունենալու հարցում: Մանավանդ, որ անտառաշատ մարզերում այսօր նաև զբոսաշրջության զարգացում է նկատվում և կարծես կարող ենք ասել, որ կան որոշակի հեռանկարներ: Պետք է մեր հայրենակիցներին հրավիրենք քննարկման, որովհետև ամեն անգամ կյանքով լեցուն ծառը կտրելիս մեծ վնաս ենք հասցնում մեզ, մեր միջավայրին, մեր երկրի տնտեսական զարգացմանը, այդ թվում՝ շրջանների բնակիչների բարեկեցիկ ապագային: Իհարկե, պարզ է, որ սա հեշտ և պարզ լուծումներ չունեցող խնդիր է, բայց մեր քաղաքական արձանագրումը պետք է լինի այն, որ մենք հետևողական պետք է զբաղվենք այս խնդրի լուծմամբ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Պատասախանատուները կառավարության ղեկավարին զեկուցել են անտառային ֆոնդի ներկա վիճակի մասին և անտառների կառավարման կատարելագործման ուղղությամբ ներկայացրել տարբեր առաջարկություններ: Մասնավորապես, նշվել է, որ դիտարկվում է անտառներում 24-ժամյա հսկողություն իրականացնելու հնարավորություն, քանի որ ապօրինի անտառհատումների հետևանքով յուրաքանչյուր տարի պետությանը պատճառվում են մեծ ծավալների վնասներ: Միայն 2017-2018 թվականների ընթացքում ապօրինի հատվել է 28 հազար ծառ և պատճառվել 2 մլրդ 200 մլն դրամի վնաս:

Խնդրի կարգավորման առումով կարևորվել է պատկան մարմինների համակարգված, փոխկապակցված և արդյունավետ գործունեությունը, զուգահեռ նաև մարզերում սոցիալտնտեսական միջոցառումների իրականացումը: Տեղեկացվել է, որ արդեն իսկ հաստատվել են անտառամերձ համայնքներում իրականացվելիք դրամաշնորհային տարբեր ծրագրեր՝ ջերմոցային տնտեսությունների հիմնման, քաղաքացիներին եկամտային աղբյուրներով ապահովելու, էկոտուրիզմի զարգացման և այլ ուղղություններով: Նշվել է նաև, որ այժմ քննարկվում է ապօրինի անտառհատումների պատասխանատվության խստացման հետ կապված օրենսդրական նախաձեռնությունների ներկայացման հարցը:

Վարչապետը խնդիրների լուծման առումով կարևորել է քաղաքական կամքի դրսևորումը և հավելել.

«Ամեն անգամ, երբ թեմաները հասել են կոնկրետ խնդիրների, իրականությունը բախվել է նրան, որ առաջիկայում ընտրություններ են, այսինչ գյուղում նա է առաջադրված, մյուսում՝ նա, եթե ոչ պոպուլյար քայլերի գնանք՝ ի՞նչ կլինի և այլն, և այլն: Կարծում եմ, հիմա այդ առումով էլ իրավիճակը փոխվել է, որովհետև ինչպես դասականն է ասել՝ պետք է մտածենք ոչ թե հաջորդ ընտրությունների մասին, այլ հաջորդ սերունդների: Եկել է ժամանակը և մենք այս բոլոր հարցերին պետք է լուրջ և արմատական լուծումներ տանք, որովհետև մեր երկրի բնապահպանական վիճակը վատ է: Մենք արդեն երկար ժամանակ սա արձանագրում ենք և ոչինչ տեղից չի շարժվում: Իհարկե, պետք է կարողանանք մեր հայրենակիցների հետ երկխոսություն սկսել: Այստեղ խնդիրը միայն վարչական որոշումները չեն, խնդիրը նաև ընդհանուր բովանդակություն ստեղծելն է, որն ընդունելի կլինի բոլորի համար: Լինելով Տավուշի մարզից՝ գիտեմ, որ այդ գիտակցումն արդեն կա, քանի որ մարդիկ տեսնում են, որ «ամենաանհեռանկարային» գյուղը հանրապետության մասշտաբով դառնում է զբոսաշրջային կենտրոն, հասկանում են, որ հին մտածողության այդ կերպն արդեն տեղ չունի: Այս առումով, քաղաքական կամքը կա, որը պետք է իրագործել: Պետք է հասկանանք, որ այստեղ նահանջելու տեղ չունենք և այս խնդիրը հստակ լուծենք: Մեր կառավարության առաքելությունն իրական փոփոխություններ բերելն է, ոչ թե փոփոխությունների իմիտացիա անելը, և մենք պետք է այդ ճանապարհին մեր ժողովրդի հետ ակտիվ երկխոսություն սկսենք ու այս օրակարգն առաջ մղենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով անտառների վերահսկողության ուղղությամբ գործառույթների կենտրոնացումը մեկ մարմնում:

Կառավարության ղեկավարը պատասխանատուներից պահանջել է բացառել առողջ ծառերի հատումն արդյունաբերական նպատակներով, լուրջ վերահսկողություն իրականացնել նաև Ճանապարհներին, սղոցարաններում հումքի ստացման օրինականությունը պահել խիստ վերահսկողության ներքո, հստակեցնել Երևանում վաճառվող և կահույքագործությամբ զբաղվող ընկերությունների կողմից օգտագործվող փայտանյութի ծագումը:

«Այսինքն, այստեղ պետք է ունենանք ներմուծված փայտ, որովհետև Հայաստանում արդյունաբերական ծառահատում չի իրականացվում: Եթե փայտը ներմուծված չէ, ուրեմն ունենք խնդիր և պետք է այն լուծենք»,- ընդգծել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև ստեղծել մասնագիտական խումբ, որը կքննարկի էներգետիկ այլընտրանքային աղբյուրների հետ կապված, այդ թվում՝ պելետի արտադրության ծրագիրը, գնահատելու դրա տնտեսական էֆեկտիվությունն ու հեռանկարայնությունը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև որսագողության խնդրին: «Պետք է արձանագրենք, որ նույն տրամաբանությունը գործում է նաև ապօրինի որսի պարագայում: Այստեղ նույնպես պետք է լրջորեն զբաղվենք, որովհետև մեր բնությունը, կենդանական աշխարհը լուրջ սպառնալիքի տակ է: Այստեղ էլ մեխանիզմները նույնն են, «թաքուն որս» չի լինում, որսը հիմնականում օգտագործում են կոմերցիոն նպատակներով և պետք է բացառել որևէ տարբերակով որսագողությունը մեր անտառներում: Բնապահպանական այս երկու ուղղություններով էլ ինքնաոչնչացման դանդաղ մեխանիզմ է գործարկված և պետք է այն ուղղակի կանգնեցնել, ինչը մեր պարտավորությունն է»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Ամփոփելով՝ գործադիրի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է առաջիկայում իրականացնել մոնիթորինգ՝ հասկանալու համար, թե կայացված որոշումների արդյունքում ինչ է փոխվել:

«Պետք է հստակ և վստահ քայլերով գնանք առաջ: Կարևոր է նաև հանրության հետ երկխոսություն ունենալ, բացատրել, թե ինչի համար ենք այս ամենն անում, որովհետև պարզ է, որ այն, ինչ քննարկում ենք, առնչվում է շահերի հետ: Նրանց հետ, որոնք ունեն «մաֆիոզ շահեր», պետք է լինել չոր, կտրուկ, առանց կոմպրոմիսի, իսկ սոցիալական բնույթի շահերի վերաբերյալ պետք է մարդկանց հետ լուրջ երկխոսություն ունենանք և այս ուղղությամբ կարողանանք ստեղծել համագործակցության մթնոլորտ, որպեսզի ունենանք արդյունքներ»,- ասել է վարչապետը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:43 Ով է Արմավիրի նորանշանակ մարզպետը Այսօր, 15:36 Սաուդցի և թուրք քննիչները Հաշքաջիի սպանության ենթադրյալ վայրից հեռացել են Այսօր, 15:27 Ճապոնիայի ևս մեկ քաղաքում տուրիստական հարկ կվճարեն Այսօր, 15:18 Այս անորոշ կարգավիճակից մոտ 630 ընտանիք կմնա առանց օրվա հացի. Ալավերդցիների բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին Այսօր, 15:10 Հնդկաստանում «Տիտլի» ցիկլոնն առնվազն 26 մարդու կյանք է խլել Այսօր, 14:56 Ազատ անկում՝ 200 մետր բարձրությունից Այսօր, 14:52 Քաղաքական հայացքների համար, չեմ կարծում, որ մարդուն պետք է վտարենք երկրից. Ալեն Սիմոնյան Այսօր, 14:47 Եկամտահարկի նվազեցումը հնարավոր է չհասցնենք իրականացնել մինչև հունվարի 1-ը. ՊԵԿ նախագահ Այսօր, 14:45 Աֆղանստանում ավելի քան 30 ոստիկան է զոհվել թալիբների հետ ընդհարումների հետևանքով Այսօր, 14:41 Յոթ հոգով վարչապետի թեկնածու առաջադրելն անիմաստ զբաղմունք է. ՀՅԴ Այսօր, 14:34 Սահմանային ռեժիմի խախտման դեպքերն անթույլատրելի են. ԱԱԾ Այսօր, 14:31 Ընտրական օրենսդրության բարեփոխումները կնպաստեն Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացմանը Այսօր, 14:27 Վանեցյանը հերքում է՝ ՈՒԵՖԱ-ն ՀՖՖ-ին 100 հազար եվրոյով չի տուգանել Այսօր, 14:25 Արձանագրվել է DanaBot բանկային տրոյանի ակտիվություն Այսօր, 14:21 ԱԱԾ-ն կշարունակի ապահովել Սերժ Սարգսյանի անվտանգությունը Այսօր, 14:18 Վարույթ է ընդունվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հիվանդի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործը Այսօր, 14:10 Խոսել եմ էմոցիոնալ. ԱԱԾ տնօրենը՝ Քոչարյան-«Կոնգրես» հյուրանոց կապի մասին Այսօր, 14:07 Ֆրանսիայի իշխանությունները շարունակում են հարավի բնակիչների տարհանումը հեղեղումների պատճառով Այսօր, 13:58 Ֆրանսիայի կառավարությունում չորս նախարար է փոխարինվել Այսօր, 13:50 Իրանում զինյալներն առևանգել են 14 զինծառայողի Այսօր, 13:47 Ադրբեջանի ղեկավարության՝ ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են. Շարմազանով Այսօր, 13:45 Առաջարկվում է արգելել կենդանիների ոչնչացման դաժան մեթոդները, մասնավորապես՝ զենքի կիրառումը. Տիգրան Ուրիխանյանը նախագիծ է շրջանառության մեջ դրել Այսօր, 13:36 Ջիբրալթարի հետ խաղը ոնց որ սև թուղթ լիներ. Արթուր Վանեցյան Այսօր, 13:23 Մեքսիկայի 3 նահանգներում նոր փոթորկի պատճառով տագնապ են հայտարարել Այսօր, 13:14 Նեյմար. Մեսսիի բացակայությունը Բրազիլիայի հավաքականի համար լավ նորություն է Այսօր, 13:09 Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ, օրակարգը Հայաստանինն է. ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյա (Տեսանյութ) Այսօր, 12:51 Չինաստանում պայթյուն է որոտացել. կան զոհեր Այսօր, 12:48 ԱԱԾ տնօրենին գաղտնալսել են ռոումինգում, գաղտնալսման պատվիրատուն էլ՝ «հանրության մեջ լայն ճանաչում ունի» Այսօր, 12:47 Ի՞նչ խնդիրներ է լուծում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը Այսօր, 12:44 Չեխիայում նոր ԱԳ նախարար կնշանակվի Այսօր, 12:39 Ներքաղաքական զարգացումները դանդաղեցրել են բարեփոխումների ընթացքը. Աշոտյանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչման մասին Այսօր, 12:37 Չինաստանում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Այսօր, 12:30 Առնվազն երեք մարդ է զոհվել Մյանմայում երկու կործանիչների բախման հետևանքով Այսօր, 12:25 Վանեցյանը հերքում է, որ Ֆելիքս Ցոլակյանն իր քավորն է, իսկ քենակալի՝ նախարար նշանակվելու հետ ինքը կապ չունի (Տեսանյութ) Այսօր, 12:23 Շատ կարևոր է, որ մենք մինչև վերջին մեր աշխատանքային օրը կատարենք մեր պարտականություններն ամբողջությամբ. Արմեն Աշոտյան Այսօր, 12:17 Մահացել է Microsoft-ի հիմնադիրներից մեկը՝ Փոլ Ալենը Այսօր, 12:13 Չենք փորձում երբևիցե ազդել փորձաքննություն իրականացնող մարմնի վրա. Արթուր Վանեցյան Այսօր, 12:11 Պարզվել են ՀՔԾ և ԱԱԾ տնօրենների հեռախոսազրույցի գաղտնալսման պատվիրատուները (Տեսանյութ) Այսօր, 12:08 Սաուդյան Արաբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել Այսօր, 12:02 ԱՀ ՄԻՊ թափուր պաշտոնի համար միայն մի խմբակցություն է առաջադրել թեկնածու Այսօր, 11:58 Թույլ չենք տա, որ հանկարծ որևէ ուժի կամ անհատի կողմից թույլ տրվեն սահմանադրական կարգի խախտումներ. Վանեցյան Այսօր, 11:55 ԱՄՆ բյուջեի պակասուրդը 2018 ֆինանսական տարում աճել է 17 տոկոսով Այսօր, 11:50 Կարեն Նազարյանն ու Վերենա Թեյլորն ամփոփել են 2015-2018 թթ. Հայաստանում իրագործված ծրագրերը Այսօր, 11:46 Մոդրիչը նշել է, թե որ ֆուտբոլիստին կտար «Ոսկե գնդակը» Այսօր, 11:41 Գալիս է լիարժեք համախմբման ժամանակը. վարչապետը պարզաբանումներ ներկայացրեց Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու վերաբերյալ Այսօր, 11:31 Հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի Այսօր, 11:28 Փաշինյան-Թրամփ հանդիպումն առաջիկայում կկայանա. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ (Տեսանյութ) Այսօր, 11:21 Ղարաբաղյան հակամարտության լուծումը կարող է լինել Մադրիդյան սկզբունքների հիման վրա. ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյա Այսօր, 11:18 Նավթի համաշխարհային գներն աճում են Այսօր, 11:15 Դե յուրե նախարար նշանակվելու կապակցությամբ վարչապետը շնորհավորեց երկու նախարարներին Այսօր, 11:11 Սաուդցի լրագրողին կարող էին ծծմբաթթվի մեջ լուծել Այսօր, 11:09 ԱՄՆ-ն ակնկալում է, որ դեկտեմբերյան ընտրությունները կլինեն ազատ, արդար, թափանցիկ. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Այսօր, 11:07 Այսօր կարևոր օր է. երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 10:55 ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Տավուշի և Գեղարքունիքի զորամասեր Այսօր, 10:51 Հայաստանի սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է Այսօր, 10:49 Ես նոր Հայաստանի կողմնակից եմ. Հունան Պողոսյան Այսօր, 10:44 Բուլղարիան չի մասնակցի «Եվրատեսիլին» Այսօր, 10:32 Երթևեկության կանոնների փոփոխություն Այսօր, 10:25 Քյոլնի ոստիկանությունը՝ կնոջ պատանդառությունը կապում է ահաբեկչության հետ Այսօր, 10:15 Տիգրան Խաչատրյանը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Այսօր, 10:13 Հայաստանը գյուղատնտեսության նոր նախարար ունի Այսօր, 10:08 Նիկոլի ընկեր Հակոբը ամռանը եկել է ՀՀ, չի հանդիպել նրա հետ. էդ ի՞նչ պետք է եղած լիներ. «Իրատես» Այսօր, 10:06 Հրաժարականը՝ այսօր. «Ժողովուրդ» Այսօր, 09:53 ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը Վանեցյանի քավորն է, և իր նշանակման համար պարտական է հենց այդ կապին. «Ժամանակ» Այսօր, 09:51 2019-ի բյուջեի նախագիծը չի ընդունվի, և Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2019-ին ձեռքերը կլվանա պատասխանատվությունից. «Հրապարակ» Այսօր, 09:38 Լոռու մարզից ընտրված պատգամավորներն անտեսե՞լ են «Վանաձորի օրը». «Փաստ» Այսօր, 09:34 Վարդան Հարությունյանը հսկայական գումարներ է ծախսել, որ որդին հանկարծ չհայտնվի Արցախում. «Ժամանակ» Այսօր, 09:31 Արմեն Սարգսյանն ինքն իրեն պարգևատրել է Համաշխարհային պետական գործչի մրցանակով. «Հրապարակ» Այսօր, 09:29 Քննարկումներ են՝ համաներումը տարածել «Սասնա Ծռերի» և «Նորք-Մարաշ» գործով մեղադրյալների վրա. «Ժողովուրդ» Այսօր, 09:25 Իշխանությունների միակ գործը փոխվարչապետի մակարդակով Վենետիկի հանձնաժողովի աչքերին «թոզ փչելն» է. «168 Ժամ» Այսօր, 09:22 Հանրապետականը 2 թևի է բաժանվել ընտրություններին ընդառաջ. «Հրապարակ» Այսօր, 09:19 Վենետիկի հանձնաժողովը դեմ է դեկտեմբերին ընտրություններ անցկացնելուն. «Հրապարակ» 15/10/2018 21:54 Հունան Պողոսյանը նշանակվելու է Սյունիքի մարզպետ 15/10/2018 21:27 Ռամզան Կադիրովը Նիկոլ Փաշինյանին և Էմանուել Մակրոնին հրավիրել է Գրոզնի՝ պարի մրցույթ-փառատոնի 15/10/2018 20:16 Արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներն են քննարկել Արարատ Միրզոյանն ու ՌԴ դեսպանը 15/10/2018 20:01 Երկու ամսով երկարաձգվել է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը 15/10/2018 18:32 Խառը մենամարտերի Եվրոպայի մեծահասկաների առաջնությունում Թաթուլ Ավագյանը գրավեց 3-րդ հորիզոնականը 15/10/2018 18:31 Հիլարի Քլինթոնն արտահայտվել է ամուսնու և Մոնիկա Լևինսկու սկանդալի մասին 15/10/2018 18:27 ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանից տեղափոխվել է Մոսկվա՝ Փաշինյանի սպասվող հրաժարականի և ԱԺ լուծարման պատճառով 15/10/2018 18:24 Ինչպես վարժեցնել անօդաչու սարքին 15/10/2018 18:15 Apple-ը գնել է ընկերություն, որը վերլուծում Է օգտատերերի երաժշտական նախապատվությունները 15/10/2018 18:07 Արևելյան գործընկերության խորհրդարանների գլխավոր քարտուղարները կհավաքվեն Հայաստանում 15/10/2018 18:00 Հաջողությունն սկսվում է ժամանակի կառավարումից և համակարգված գործելուց. Ռալֆ Յիրիկյան 15/10/2018 17:53 Անհայտ անձը Քյոլնի կայարանում գերիներ է վերցրել 15/10/2018 17:46 «Բորուսիան» հետաքրքրվում է Պանտեկով 15/10/2018 17:42 Հիմնական շեշտադրումը լինելու է կրթության որակի վրա. ԿԳ փոխնախարար 15/10/2018 17:37 Փարիզում ավելի քան 20 չեչեն է ձերբակալվել 15/10/2018 17:36 Քարվաճառում կկառուցվի «Սիդնեյ» թաղամաս. պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է «ԱՐԻ» ընկերության բաժնետերերին 15/10/2018 17:27 Մահացել է Ստեփան Պուչինյանը 15/10/2018 17:13 Բեմ կբարձրանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ագահ տնակի հեքիաթը» ստեղծագործությունը. բեմադրում է դերասանուհի Լուսին Վարդանյանը 15/10/2018 17:09 Չինաստանում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ 15/10/2018 17:00 Կալիֆոռնիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 40 մարդ է տուժել 15/10/2018 16:44 Թիվ 155 դպրոցում ռումբի մասին ահազանգ է ստացվել 15/10/2018 16:27 Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անցկացրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը 15/10/2018 16:05 Հասարակության մեծ մասը չընդունեց մեզ, մեր մեջ պետք է փնտրենք սխալները, բայց մեջքներս ուղիղ քայլենք. Շարմազանով (տեսանյութ) 15/10/2018 15:59 Ճապոնացիներին կոչ են արել լաց լինել 15/10/2018 15:44 Մեքսիկայի ընտրված նախագահը խոստացել է փրկել երկրի նավթի արդյունաբերությունը 15/10/2018 15:35 Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ գործակցության հետագա ընդլայնումը. Ջորջ Քենթ 15/10/2018 15:25 «Հայրենիք» խմբակցությունը Արցախի ՄԻՊ պաշտոնում թեկնածու է առաջադրել Արտակ Բեգլարյանին 15/10/2018 15:24 Ֆրանսիայի հարավում մոլեգնող հեղեղումն ամենաուժեղն է դարձել 1891 թվականից ի վեր

Տվյալ բաժնի վերջին նյութերը