08/08/2018 14:37
ՀՔԾ պետը շատ հստակ ասում է՝ Ռոբերտ Քոչարյանին տասը զոհի մահվան մեջ մեղադրանք չի առաջադրվում. Վիկտոր Սողոմոնյանի և Հայկ Ալումյանի հարցազրույցը (Տեսանյութեր)
Yerevan.Today-ը հյուրընկալել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին և Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանին:
Հարցազրույցում անդրադարձել են Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի և գործի վերաբերյալ բազմաթիվ հարցերի և երկրորդ նախագահի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձին:
Մանսավորապես, անդրադառնալով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարություններին, Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ասել է. «Ես մի բան էլ ասեմ, որ ՀՔԾ պետը շատ հստակ ասում է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տասը զոհերի մահվան մեջ մեղադրանք չի առաջադրվում, նա մեկ հարցազրույցի ընթացքում երկու անգամ կրկնում է մի բան, որը մենք վաղուց ասել ենք, որ նախագահ Քոչարյանին քարոզչութան արդյունքով հանրայնորեն մեղսագրվել է, որ նա է մեղավոր տեղի ունեցածի մեջ: Հիմա դուք տեսնում եք, որ սա այսպես գլխիվայր շուռ տված մի պատմություն է, որտեղ պարզապես նշանակել են մեղավորին, իսկ պատմական իրողությունները բոլորովին այլ են: Հուսով եմ, որ այսօրվա եթերից հետո շատերը կհիշեն, թե ինչ է տեղի ունեցել»։
Մանրամասն՝ տեսանյութերում