08/08/2018 18:10
Հովիկ Աբրահամյանի ընտանիքին վերաբերող տեղեկությունների մասին ԱԱԾ-ն տեսանյութ է պատրաստում
Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին վերաբերող մամուլում հրապարակված տեղեկությունների առնչությամբ Ազգային անվտանգության ծառայությունը շուտով տեսանյութ է հրապարակելու, Aysor.am-ին տեղեկացնում են ԱԱԾ լրատվական կենտրոնից։
Տեսանյութի բովանդակության մասին, սակայն, ձեռնպահ մնացին որևէ տեղեկություն հայտնել։
ԱԱԾ լրատվական ծառայությունը նաև ոչ հաստատում, ոչ էլ հերքում է Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի ձերբակալության մասին լուրը։
Նշենք, որ հայկական մամուլը ավելի վաղ գրել էր Աբրահամյանի ընտանիքին պատկանող ձեռնարկություններում ԱԱԾ-ի կողմից կատարվող ստուգումների վերաբերյալ։