ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել  Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձեռնարկած քայլերի վերաբերյալ

09/08/2018 12:21

ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձեռնարկած քայլերի վերաբերյալ


Օգոստոսի 3-ին՝ ժամը 21:08-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից ստացվել է ահազանգ, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչները նույն գյուղ այցելած մի խումբ անձանց, պայմանավորված վերջիններիս սեռական կողմնորոշումով, պահանջում են հեռանալ բնակավայրից: Զանգահարողը հայտնել է նաև իր մտահոգությունը հիշյալ անձանց բռնության ենթարկվելու հնարավորության կապակցությամբ և խնդրել Պաշտպանի աջակցությունն իրավապահ մարմինների օպերատիվ արձագանքման հարցում:

Ահազանգից անմիջապես հետո Պաշտպանի աշխատակազմը կապ է հաստատել ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի հետ: Ստացվել է պարզաբանում այն մասին, որ Ոստիկանության օպերատիվ խումբն արդեն իսկ մեկնել է դեպքի վայր:

Դրանից հետո, ըստ Ոստիկանության լրացուցիչ պարզաբանման՝ Ոստիկանության ծառայողները տեղում պարզել են, որ մինչ իրենց ժամանելը տեղի է ունեցել միջադեպ գյուղի բնակիչների և գյուղ այցելած անձանց միջև, ինչի արդյունքում վերջիններից երկուսը ստացել են մարմնական վնասվածքներ: Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ մարմնական վնասվածք ստացած անձինք տեղափոխվել են «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ, իսկ գյուղ այցելած մյուս անձինք հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար հրավիրվել են Ոստիկանության Գորիսի բաժին և գտնվում են բաժնում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ստացած տեղեկությունները պարբերաբար փոխանցվել են ահազանգ ներկայացրած անձին, ինչպես նաև պահպանվել է օպերատիվ կապը Ոստիկանության հետ:

Ավելի ուշ դեպքի կապակցությամբ ահազանգ է ստացվել նաև «Փինք Արմենիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչի կողմից: Ներկայացվել են նշված բոլոր տեղեկությունները: Պարզաբանվել է նաև, որ Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցները։

Նշվածից բացի, Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է նաև գրավոր ընթացակարգ: Դեպքի հանգամանքների և դրա առնչությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ու պարզաբանումներ ստանալու նպատակով՝ համապատասխան գրություն է ուղարկվել Ոստիկանություն: Բարձրացվել են հարցեր, որոնք ի թիվս այլնի կապված են միջադեպի պատճառների և տուժած անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի հետ:

Նույն օրը մի շարք հարցեր լրացուցիչ քննարկվել են Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության հետ: Այդ պահի դրությամբ տրամադրված տեղեկությունների համաձայն՝ դեպքի առթիվ Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր, որի շրջանակում նշանակվել են նաև դատաբժշկական փորձաքննություններ:

Նկարագրված գործողությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմը կապվել է «Փինք Արմենիա» կազմակերպության, ինչպես նաև հիվանդանոց տեղափոխված երկու անձանց հետ: Այլ հարցերի թվում նրանք նշել են, որ ունեն իրենց անվտանգության առնչությամբ մտահոգություններ՝ կապված իրենց սեռական կողմնորոշման հետ:

Կապ է հաստատվել նաև միջադեպի մասնակիցներից Հայկ Հակոբյանի հետ (Շուռնուխ գյուղի բնակիչ), ով մտավախություն է հայտնել Շուռնուխում բնակվող իր ընտանիքի անդամների անվտանգության հնարավոր ռիսկերի վերաբերյալ: Այս հարցը լրացուցիչ քննարկվել է Ոստիկանության հետ:

Նշված մտահոգությունները հաշվի առնելով՝ համապատասխան միջնորդությամբ ևս մեկ գրություն է ուղարկվել Ոստիկանություն:

Ուսումնասիրվել են նաև Շուռնուխ գյուղի բնակիչների հրապարակային դիրքորոշումներն ու փաստարկները:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք օրենքով Պաշտպանին վերապահված իրավասության սահմաններում են:

Անընդունելի ենք համարում վատ վերաբերմունքի, այդ թվում՝ բռնության ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ում նկատմամբ է կատարվել և որտեղ։ Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է բոլորի հավասարությունն օրենքի առջև և արգելում խտրականությունը ցանկացած հիմքով:

Կոնկրետ դեպքի առնչությամբ պետությունը պարտավոր է ապահովել միջադեպի բոլոր հանգամանքների ուսումնասիրություն և գործի անաչառ քննություն: Պետք է միջոցներ ձեռնարկվեն նաև միջադեպից տուժած անձանց իրենց անվտանգության վերաբերյալ մտահոգությունների առնչությամբ: Նման պարտավորություն պետությունն ունի իր բոլոր քաղաքացիների հանդեպ:

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:45 Մահացել է դերասան Նիկոլայ Կիրիչենկոն Այսօր, 16:30 Իշխանությունները նախազգուշացրել են Ջենովայում աղետի զոհերի թվի զգալի աճի մասին Այսօր, 16:17 19.000 և ավելի ԱՄՆ դոլար կաշառք՝ զինծառայությունից ազատվելու համար. Խոշոր բացահայտումներ Այսօր, 16:05 ՀՅԴ-ն չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը. Հրանտ Մարգարյան Այսօր, 15:56 Թուրքիան իրավական միջոցներ կձեռնարկի F-35-ի մատակարարումներից ԱՄՆ-ի հրաժարվելու դեպքում Այսօր, 15:43 Հայկական ծագմամբ Ալեքսեյ Չումակովը համերգով հանդես կգա Երևանում Այսօր, 15:32 Ինձ առաջադրված մեղադրանքի իրական պատճառն ազգանունս է, իսկ ավելի կոնկրետ՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը լինելու հանգամանքը. Անահիտ Ֆարմանյան Այսօր, 15:20 Վրաերթ` Ճամբարակում. 54-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Այսօր, 15:07 Նոր Զելանդիայում գործադուլին մասնակցել է շուրջ 30 հազար ուսուցիչ Այսօր, 14:55 Օլեգ Եսայանն ազատվել է Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնից. նրան կփոխարինի Արմեն Ղևոնդյանը Այսօր, 14:40 Աֆղանստանում առնվազն 45 զինվորական է սպանվել թալիբների հարձակման հետևանքով Այսօր, 14:23 Վրաստանում կեցության իրավունք ստանալը դժվարանում է Այսօր, 14:09 Դենվերում բնակելի շենք է պայթել Այսօր, 13:54 Ֆլորիդայում արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել «կարմիր մակընթացության» պատճառով Այսօր, 13:40 Արցախի նախագահ Բակո Սահակյանը Մարտունիում ընդլայնված կազմով խորհդակցություն է անցկացնում Այսօր, 13:26 Քաղաքացին առողջապահության նախարարությունից դժգոհ է եղել և պատրաստվել է ռումբ տեղադրել կառավարական շենքում. Մանրամասներ (Տեսանյութ) Այսօր, 13:12 Պարզվել է Կառավարությունում ռումբ տեղադրելու մասին ահազանգողի ինքնությունը. Վտանգ չկա Այսօր, 13:01 Կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է Օրենբուրգի քաղաքապետը Այսօր, 12:53 Կառավարական թիվ 3 մասնաշենքից աշխատողները տարհանվում են, ռումբի մասին ահազանգ է եղել (Տեսանյութ, լուսանկարներ) Այսօր, 12:45 ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները եղել են քրեակատարողական հիմնարկներում Այսօր, 12:32 Պետք է բացահայտվեն նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներում կատարված հանցագործությունները. Արա Պապյան (Տեսանյութ) Այսօր, 12:28 Կալանավորը փախուստի փորձ է արել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից Այսօր, 12:17 Նավթի գները նվազել են Այսօր, 12:08 Մադուրոյի դեմ մահափորձում կասկածում են երկու բարձրաստիճան զինվորականի Այսօր, 11:59 Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին՝ Ջենովայում տեղի ունեցած աղետի կապակցությամբ Այսօր, 11:47 Հրազդանի երկու բնակիչի սպանության դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան Այսօր, 11:36 Ոստիկանության բաժանմունքում ոստիկանները միասեռականներին ծեծել են. «Նոր Սերունդը» հակադարձում է ու պատրաստվում դիմել ՀՔԾ Այսօր, 11:27 Նեբրասկայում վերջին 21 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատիժ է կիրառվել Այսօր, 11:17 Ճապոնիայում պատրաստվում են հրաբխի հավանական աղետալի ժայթքմանը Այսօր, 11:03 Պուտինը մոտ ապագայում Կիմ Չեն Ընի հետ հանդիպման հույս ունի Այսօր, 10:50 Արարատ Միրզոյանի գրասենյակից՝ ՔՊ մամուլի խոսնակ Այսօր, 10:34 Ջենովայում կամուրջի փլուզման հետևանքով 35 մարդ է մահացել Այսօր, 10:22 Մահացել է Էդուարդ Ուսպենսկին Այսօր, 10:14 «Ժողովուրդ». Մարզպետները չեն վստահում մարզպետարանների աուդիտի բաժնի աշխատակիցներին Այսօր, 10:09 «Հրապարակ». ՊԵԿ-ում ազատվում են աշխատանքից անգամ նրանք, ովքեր նոր իշխանությունների օրոք են նշանակվել Այսօր, 10:04 «Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի որդիների պատճառով լարվել են ՀՀ զինվորական քննչական ծառայության և ՊՆ-ի հարաբերությունները Այսօր, 09:59 «Հրապարակ». Հացի գնի կամ քաշի մեջ փոփոխություններն անխուսափելի են Այսօր, 09:54 «Ժողովուրդ». Ո՛չ մեղադրող, ո՛չ պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկ չի հայտնել դատաքննությունից առաջ Այսօր, 09:50 «Հրապարակ». Գևորգ Դանիելյանը Մարտի 1-ի գործով կանչվել է հարցաքննության 14/08/2018 21:15 Երևանում աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժել են ոստիկանության բաժին (Տեսանյութ) 14/08/2018 19:00 Օգոստոսի 18-ին Երևանում կանցկացվի գարեջրի ամենամյա փառատոնը 14/08/2018 18:45 Դատավոր Ազարյանի նկատմամբ կիրառվում է բիրտ ճնշում, և իշխանությունները բարձր մակարդակով պետք է արձագանքեն դրան. Փաստաբան 14/08/2018 18:34 Հակահեղափոխական ուժերի կոնսոլիդացիա և հակապետական դավադրություն ժողովրդի դեմ. ՀԱԿ-ը` Քոչարյանի ազատ արձակման մասին 14/08/2018 18:23 Սպանության փորձ՝ Գյումրիում. Տղամարդուն էլեկտրական ջեռուցիչով ու դանակով հարվածած անձը ձերբակալվել է 14/08/2018 18:10 Բացահայտվել է 1990-ին Ֆիզիկայի ինստիտուտի առաջատար կոնստրուկտորի սպանությունը 14/08/2018 18:00 Արցախի նախագահն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել 14/08/2018 17:46 Հայաստանը լրացուցիչ աջակցություն կստանա կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարի շրջանակներում 14/08/2018 17:33 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլայ Նիկողոսյանի ընտանիքին 14/08/2018 17:17 Կապիտանը հափշտակել է 977 կգ ավտոբենզին. հարուցվել է քրգործ 14/08/2018 17:08 Կոնվերս Բանկ. Դեպի Իտալիա փոխանցումներ՝ մատչելի սակագներով 14/08/2018 16:54 Այնպես չէ, որ մենք էլ ցնծության մեջ ենք Վերաքննիչ դատարանի որոշումից. Քոչարյանի պաշտպանները կբողոքարկեն վերաքննիչի որոշումը 14/08/2018 16:40 ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 14/08/2018 16:27 Կարկտահարությունից վնասված այգիներն անհրաժեշտ է սնուցել օրգանական և հանքային պարարտանյութերով. ԳՆ 14/08/2018 16:12 Վթար` Ոսկեվազ-Աշտարակ ավտոճանապարհին. վարորդը հոսպիտալացվել է 14/08/2018 15:55 Քաղաքացին սայթաքել է 2 մ բարձրությունից՝ հայտնվելով Աղստև գետի ափամերձ հատվածում 14/08/2018 15:41 ՊԵԿ. Երկու ամսում կանխվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 44 դեպք 14/08/2018 15:27 Մինսկում տեղի է ունենալու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր նիստը 14/08/2018 15:11 Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների խորհրդակցությունը 14/08/2018 14:38 Ռոբերտ Քոչարյանը կհրապարակի իր տեսակետները քաղաքական ամենաարդիական հարցերի վերաբերյալ. 2-րդ նախագահի գրասենյակի հայտարարությունը 14/08/2018 14:11 Ակնհայտ է, որ փորձ է արվում լռեցնել ցանկացած կարծիք, որը դուրեկան չէ իշխանություններին. Վիկտոր Սողոմոնյան 14/08/2018 14:08 Պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության. Փաշինյան 14/08/2018 13:57 Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները ստորագրահավաք են սկսել Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները կասեցնելու պահանջով 14/08/2018 13:46 «Դիլիջան ազգային պարկ»-ում ծառահատումների գործով ձերբակալվել է Տավուշի մարզի երկու բնակիչ 14/08/2018 13:30 Որոշ պաշտոնատար անձինք որդեգրել են հաճոյանալու քաղաքականություն, խոսքը վերաբերում է ոչ միայն ՀՔԾ-ին. Ալեքսանդր Ազարյան 14/08/2018 12:51 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալվեց (Տեսանյութ) 14/08/2018 12:38 Օդի ջերմաստիճանը 16-17-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 19-ին կնվազի 2-4 աստիճանով 14/08/2018 12:20 Ակտիվիստները փորձում են տապալել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը (Տեսանյութ) 14/08/2018 12:07 Որոշ ակտիվիստներ պատրաստվում են ակցիա իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ժամանակ. ժամանել են ոստիկանության աշխատակիցները (Լուսանկարներ) 14/08/2018 12:02 Նախիջևանում ադրբեջանական կողմի վերադիրքավորման փորձերն անընդունելի են հայկական կողմի համար և ամեն ձև կանխվելու են. ՀՀ ԱԳՆ 14/08/2018 11:47 Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը ԱԳՆ օրակարգում է 14/08/2018 11:36 Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել.ՍԱՊԾ 14/08/2018 11:27 Մի քանի քաղաքացիներ փորձում են բարձրանալ սրահ, որտեղ մեկնարկելու է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը. անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս (Լուսանկարներ) 14/08/2018 11:18 ԿԳՆ-ն հրապարակել է 2018-2019 թթ. հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի անվանացանկն ու ներդրումային գումարները 14/08/2018 11:01 Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել 14/08/2018 10:39 Վթար` Իսակովի պողոտայում. ուղևորը տեղում մահացել է 14/08/2018 10:27 «Ժողովուրդ». Փոխվարչապետի նախաձեռնած գործընթացը կարող է տարիներ տևել 14/08/2018 10:14 «Ժողովուրդ». Առողջապահության նախարարը վախի մեջ է ապրում 14/08/2018 10:02 «Հրապարակ». Խմիչքի չափաքանակը, հավանաբար, մի քիչ շատ է եղել. Ավինյանն ու իր գրասենյակի ղեկավարը քնած են մնացել և ուշացել ինքնաթիռից 14/08/2018 09:56 «Հրապարակ». Հայկ Մարությանի՝ Երևանի քաղաքապետի թեկնածու դառնալը փակման վտանգի տակ է դրել «Ազիզյաններ» սիթքոմը 14/08/2018 09:45 «Հրապարակ». Աղվան Հովսեփյանը նոր իշխանությունների հետ յուրօրինակ «բարտեր» է կնքել. նա երաշխիքներ է պահանջել 14/08/2018 09:39 «Ժողովուրդ». Քոչարյանն ազատ արձակվեց, բայց շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում 14/08/2018 09:31 «Ժողովուրդ». Չի բացառվում, որ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչի Արցախի հանրապետության ՊԲ փոխնախարարին 14/08/2018 09:23 «Հրապարակ». Կասկած կա, որ պաշտոնական Մոսկվան թույլ չի տալիս ձերբակալել Միքայել Հարությունյանին 14/08/2018 09:09 Որևէ մեկը չի կարող ծնողին և երեխային պարտադրել սև ու սպիտակ հագուստ. ԿԳ նախարար (Տեսանյութ) 14/08/2018 09:00 Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 24-րդ կմ-ի մոտակայքում գտնվող թունելի շինարարական աշխատանքները շարունակվում են 13/08/2018 20:13 Ռոբերտ Քոչարյանը օգոստոսի 14-ին կհանդիպի լրագրողներին 13/08/2018 19:53 Կրակել է իրեն պատկանող որսորդական հրացանով, ինչից հետո զենքը նետել է հարակից գետն ու փախել (Տեսանյութ) 13/08/2018 19:42 ԿԳ նախարարն ու Սիրիայի դեսպանը քննարկել են կրթական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր 13/08/2018 19:35 ՀՔԾ-ն ապօրինի է համարում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը 13/08/2018 19:22 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի հետ 13/08/2018 19:10 Գլխավոր դատախազությունը կքննարկի Քոչարյանի գործով Վճռաբեկ դատարան դիմելու հարցը 13/08/2018 19:04 Կարեն Փոլադյանը նշանակվել է դատական դեպարտամենտի ղեկավար 13/08/2018 18:53 Վանաձոր-Դիլիջան ճանապարհին տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են 13/08/2018 18:42 Ինձ համար սկզբունք է՝ ամեն տարի որևէ հաջողություն գրանցել իմ կյանքում. դերասան Գարիկ Սեփխանյանը դարձավ 35 տարեկան 13/08/2018 18:36 Զինծառայող Հրանտ Մանգասարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի 13/08/2018 18:25 ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ 13/08/2018 18:08 Հայաստանում «ֆուռերով» ձմերուկ է հայտնվել. Գյուղացիները պնդում են՝ ադրբեջանական է (Լուսանկարներ) 13/08/2018 17:52 Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ ԴիջիՔեմփ-2018-ը 13/08/2018 17:34 Զինված ուժերում մեկնարկել է 2018 թ. նոր ուսումնական փուլը 13/08/2018 17:17 Ռոբերտ Քոչարյանը, առհասարակ, չի կարող ենթարկվել պատասխանատվության. Փաստաբան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը