09/08/2018 12:39
Ռոբերտ Քոչարյանը ներկա է վերաքննիչ բողոքի քննությանը
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա է այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող վերաքննիչ բողոքի քննությանը, Aysor.am-ին փոխանցեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանները Վերքաննիչ դատարանում բողոքարկում են Քոչարյանին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորել էր հուլիսի 28-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Մարտի 1 -ի գործի շրջանակներում՝ 2008 թվականին սահմանադրական կարգը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մաս):