09/08/2018 14:25
Մենք ունենք կասկածներ, որ մարտի 1-ի գործով կան նաև այլ փաստաթղթեր, այլ վկայություններ. ՀՔԾ պետ
Մարտի 1-ի քրեական գործի քննություն նոր փուլ է մտել, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։
Նա ասաց, որ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի կողմից 0038 խիստ գաղտնի հրամանը նախկին տասը տարիների ընթացքում քննության առարկա չի դարձել և միայն վերջերս է կցվել քրեական գործին։
«Քրեական գործը, կարելի է ասել, նորից քննվում է՝ բոլոր հանգամանքներով։ Մենք ունենք կասկածներ, որ կան նաև այլ փաստաթղթեր, այլ վկայություններ, և ներկայումս մեծ ծավալի քննչական գործողություններ են կատարվում։ Բնականաբար, կլինեն նաև նոր տուժողներ։ Այսօր ունենք տենդենց, որ մարդիկ, ովքեր ժամանակին վախենալով քրեական հետապնդումներից, չեն հայտնել իրենց մարմնական վնասվածք ստանալու մասին, այսօր տշդիմում են ու տուժողի դատավարական կարգավիճակ են ստանում», -ներկայացրեց ՀՔԾ պետը։