09/08/2018 18:52
Զորավարժություն՝ 5-րդ զորամիավորումում. Աչքի ընկած զինծառայողները խրախուսվել են
Օգոստոսի 7-ից 8-ը 5-րդ զորամիավորման ստորաբաժանումներից մեկում անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ անձնակազմի մասնագիտական, ներդաշնակ գործելու և հրամանատարական կազմի կառավարման ունակությունները կատարելագործելու նպատակով, հայտնում են ՊՆ-ից։
Զորավարժությունը ամփոփել է զորամասի հրամանատար, գնդապետ Կ. Սերոբյանը: Նա տվել է համապատասխան ցուցումներ զորավարժության ժամանակ ի հայտ եկած թերությունների վերացման ուղղությամբ:
Աչքի ընկած զինծառայողները խրախուսվել են: