10/08/2018 13:08
Մամ ջան, պապ ջան, սահմանը գիշեր-ցերեկ հսկում ենք, որ դուք հանգիստ քնեք. շատ եմ կարոտել. Վիդեոնամակ՝ զինվորից (Տեսանյութ)
Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասում է ծառայում սերժանտ Տիգրան Ալոյանը։
Մեկ ու կես տարի է, ինչ ծառայում է։
Ամենաշատը ծնողներին է կարոտել ու սիրած աղջկան։ Ծնողներին կոչ է անում հանգիստ լինել։
«Մամ ջան, պապ ջան, արխային եղեք, մենք այստեղ գիշեր-ցերեկ հսկում ենք, որ դուք հանգիստ քնեք, շատ եմ կարոտել», - ասում է սերժանտ Ալոյանը։
Ո՞րն է լինելու առաջին քայլը, որ կանի զորացրվելուց հետո, Տիգրանն առանց վարանելու պատասխանում է. «Ծնողներիս փաթաթվեմ ամուր ու էլ բաց չթողնեմ»։