10/08/2018 11:49
Արա Գաբրիելյանն ազատվեց աշխատանքից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել։
Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման համաձայն՝ Արա Գաբրիելյանն ազատվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։
Գաբրիելյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն։
Նշենք, որ Ա. Գաբրիելյանը 2018 թվականի հունիսի 22-ին էր նշանակվել ՊԵԿ նախագահի տեղակալ՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։
Հիշեցնենք՝ Ա. Գաբրիելյանի նշանկումից հետո մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ նա սկանդալի կենտրոնում է հայտնվել։
«ՊԵԿ-ում խայտառակ նշանակումները շարունակվում են: Նոր սկանդալի կենտրոնում հայտնվել է ՊԵԿ նախագահի նորանշանակ տեղակալ Արա Գաբրիելյանը, որը, պարզվում է, ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ում դատապարտվել է GPS-ի միջոցով 35-ամյա նախկին ընկերուհուն հետապնդելու համար», - մասնավորապես գրել էր «Ժամանակ» թերթը։