10/08/2018 16:15
ՀՀ նախագահը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ է նշանակել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել։
Նախագահի ստորագրած հրամանագրով՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժաննա Ասատրյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Դիանա Հովհաննիսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։