10/08/2018 12:25
Արսեն Մանուկյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Մանուկյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից, տեղեկացնում են e-gov.am համակարգից:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արսեն Մանուկյանին ազատել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ: