10/08/2018 19:00
Հայաստանի ժողովուրդն իր միասնականությամբ պատրաստ է հակահարված տալ հակառակորդի ագրեսիային. Նիկոլ Փաշինյան
Նոյեմբերյանում Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է խաղաղության իր բանաձևը։
«Որպեսզի մենք ունենանք խաղաղություն, բոլորը պետք է տեսնեն, որ մենք էնքան համախմբված ենք, որ մենք չենք վախենում պատերազմից։ Այո՛, մենք խաղաղություն ենք ուզում, բայց Հայաստանի ժողովուրդն իր միասնականությամբ պատրաստ է հակահարված տալ հակառակորդի ագրեսիային», -հայտարարեց Փաշինյանը։
Նա վստահեցրեց, որ ներկայումս գոյություն ունեցող համախմբվածությունը ամբողջ ուժով կներգրավվի Հայաստանի ու Արցախի սահմանների պաշտպանությանը։
«Մեր միասնությունն ու ուժեղությունը խաղաղության թիվ մեկ գրավականն է ու պետք է շարունակենք ուժեղանալ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում»,- հայտարարեց Փաշինյանը։