13/08/2018 17:34
Զինված ուժերում մեկնարկել է 2018 թ. նոր ուսումնական փուլը
Օգոստոսի 13-ին Զինված ուժերում մեկնարկել է 2018 թ. նոր ուսումնական փուլը, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից:
2-րդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքները ստուգելու, մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների դասացուցակով նախատեսված միջոցառումների անցկացումը ճիշտ կազմակերպելու և օգնություն ցուցաբերելու նպատակով ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալների, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետերի գլխավորությամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր և մեկնել զորամասեր: