13/08/2018 19:35
ՀՔԾ-ն ապօրինի է համարում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը
Հատուկ Քննչական ծառայությունը ապօրինի է համարում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, Aysor.am-ին փոխանցեցին ՀՔԾ-ից։
Հիշեցնենք, այսօր Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, որոշեց բավարարել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի վերաքննիչ բողոքը՝ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին։
Դատարանի շենքից դուրս գալուց հետո փաստաբան Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ դատարանը վերացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի է։