14/08/2018 12:51
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալվեց (Տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչրայանի մամուլի ասուլիսը տապալվեց:
«Մենք հասանք մեր նպատակին, ասուլիսը տապալվեց: Սրանով մենք ցանկանում էինք ցույց տալ հասարակության վերաբերմունքը Քոչարյանի ազատ արձակմանը», - լրագրողներին ասացին բողոքի ակցիայի մասնակիցները:
Նշենք, որ «Ազատություն» ռ/կ-ին հաջողվել է նկարահանել, ինչպես է Ռոբերտ Քոչարյանը հեռանում «Էրեբունի պլազա» հյուրանոցի տարածքից, որտեղ էլ պիտի կայանար լրագրողների հետ հանդիպումը:
Բողոքի ակցիայի մասնակիցները որոշեցին շարժվել դեպի Վերաքննիչ դատարան, մինչ այդ, սակայն, նրանք կանգ առան Գլխավոր դատախազության շենքի դիմաց` պահանջելով, որ վերջինս վճռաբեկ դիմում ներկայացնի ու բողոքարկի Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը:
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահը կալանավորված էր հուլիսի 28-ից, սակայն երեկ` Վերաքննիչ դատարանի որոշմամբ, ազատ արձակվեց` օգտվելով անձեռնմխելիության իրավունքից: