14/08/2018 14:11
Ակնհայտ է, որ փորձ է արվում լռեցնել ցանկացած կարծիք, որը դուրեկան չէ իշխանություններին. Վիկտոր Սողոմոնյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարում է, որ կոնկրետ անձինք են ձախողել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, որը նախապես հայտարարված էր, որ պետք է կայանա այսօր կեսօրին։
«Կոնկրետ անձինք, որոնք ձախողեցին ասուլիսը, ճանաչված են հանրության շրջանում որպես «Քայլ արա» շարժման ակտիվիստներ, Նիկոլ Փաշինյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի զինակիցներ: Ակնայտ է, որ փորձ է արվում լռեցնել ցանկացած կարծիք, որը դուրեկան չէ իշխանություներին:
Սա հակաժողովրդավարական դրսևորում է, որը պետք է խստորեն դատապարտվի», - Yerevan today-ին ասել է Սողոմոնյանը։