15/08/2018 19:41
Հյուսիսային Եվրոպայի խոշորագույն բանկերից մեկը լքում է Բալթյան երկրները
Դանիական Danske Bank-ը, որը Հյուսիսային Եվրոպայի խոշորագույն բանկերից մեկն է, դադարեցնում է իր գործունեությունը Բալթյան երկրներում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Verslo zinios գործարար պարբերականին:
Հաճախորդների մի մասը դեռ երկուշաբթի հաղորդագրություն է ստացել գոյություն ունեցող հաշիվները փակելու մասին: Դրանց փակումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին:
2018 թվականի ապրիլին բանկից հայտնել էին Բալթյան երկրներից հեռանալու մտադրության մասին՝ Հյուսիսային շուկաներում դիրքերն ամրապնդելու նպատակով: Բալթյան երկրներում Danske Bank-ն իր գործունեությունը սկսել է 2008 թվականից: