15/08/2018 19:27
Ամստերդամի օդանավակայանը ժամանակավոր դադարեցրել է աշխատանքը
Ամստերդամի «Սհիփհոլ» օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է ավիահաղորդակցությունը, Twitter-ում հայտնել են օդանավակայանի ներկայացուցիչները:
«Ինքնաթիռներ չեն մեկնում ու չեն ժամանում,-ասված է հաղորդագրության մեջ:- Կարգավարական ծառայությունը պարզում է, թե ինչն է խնդիրը: Մենք կշարունակենք իրազեկել իրադրության մասին»: Ուղևորներին հանձնարարվում է չվերթերի կարգավիճակին հետևել կայքում, շարժական հավելվածի միջոցով կամ կապվել իրենց ավիաընկերությունների հետ:
Իր հերթին Նիդեռլանդիայի հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան հայտնել է, որ խնդիրներն սկսվել են տեղական ժամանակով մոտավորապես ժամը 13:15-ին: Հեռուստաընկերության տվյալներով՝ խոսքը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է տեխնիկական անսարքություններին: