15/08/2018 11:59
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին՝ Ջենովայում տեղի ունեցած աղետի կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Ջենովայում տեղի ունեցած աղետի կապակցությամբ, որը մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
«Կիսելով Ձեր և Իտալիայի բարեկամ ժողովրդի վիշտը՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,- մասնավորապես ասվում է ցավակցական հեռագրում: