15/08/2018 14:55
Օլեգ Եսայանն ազատվել է Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնից. նրան կփոխարինի Արմեն Ղևոնդյանը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Օլեգ Եսայանը հետ է կանչվել Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Օլեգ Եսայանին հետ կանչել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է Արմեն Սարգսյանի հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Բելառուսում ՀՀ դեսպան է նշանակվել Արմեն Ղևոնդյանը (նստավայրը` Մինսկ):
Բացի այդ` հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, Օլեգ Եսայանը հետ է կանչվել նաև Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից: Այստեղ ևս նրան կփոխարինի Արմեն Ղևոնդյանը: