15/08/2018 13:12
Պարզվել է Կառավարությունում ռումբ տեղադրելու մասին ահազանգողի ինքնությունը. Վտանգ չկա
Իրավապահներին հաջողվել է պարզել Կառավարության շենքում ռումբ տեղադրելու մասին ահազանգողի ինքությունը, Aysor.am-ին ասացին ոստիկանության լրատվական բաժնից:
«Ահազանգողի ինքնությունը պարզվել է: ԱԻՆ կատարած զանգի ընթացքում նա նշում էր, որ ոչ թե արդեն տեղադրել է, այլ` պատրաստվում է ռումբ տեղադրել Կառավարության մասնաշենքում: Իրավապահները միջոցառումներ են ձեռնարկում նրան քննությանը ներկայացնելու համար», - ասացին ոստիկանությունից:
ԱԻՆ-ից հայտնում են, որ համապատասխան աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Կառավարության 3-րդ մասնաշենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:
Նշենք, որ Կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցներն արդեն վերադառնում են իրենց աշխատավայրեր:
Ահազանգից հետո մասնաշենքի աշխատակիցները տարհանվել էին: