15/08/2018 12:53
Կառավարական թիվ 3 մասնաշենքից աշխատողները տարհանվում են, ռումբի մասին ահազանգ է եղել (Տեսանյութ, լուսանկարներ)
Aysor.am-ի թղթակիցը փոխանցում է, որ Կառավարական թիվ 3 մասնաշենքում ռումբի մասին ահազանգ է ստացվել, ինչի հետևանքով այս պահին շենքում տեղակայված մի քանի նախարարության աշխատակիցներ տարհանվել են։
Մեր թղթակցի փոխանցմամբ՝ տեղում են ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները, ինչպես նաև՝ ոստիկանության ծառայողները։
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 15-ին, ժամը 11:21-ին «911» ծառայությանը քաղաքացին ահազանգել է, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը: