15/08/2018 15:20
Վրաերթ` Ճամբարակում. 54-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
Օգոստոսի 14-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի 39-ամյա վարորդը Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում վրաերթի է ենթարկել 54-ամյա Վարդանուշ Առաքելյանին և տեղափոխել հիվանդանոց, ապա ներկայացել է ռազմական ոստիկանության Ճամբարակի բաժանմունք, տեղեկացնում են ոստիկանության լրատվական բաժնից:
Ժամը 22.30-ին կինը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն։