15/08/2018 12:08
Մադուրոյի դեմ մահափորձում կասկածում են երկու բարձրաստիճան զինվորականի
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձին ներգրավված է երկու բարձրաստիճան զինվորական, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով գլխավոր դատախազ Թարեք Սաաբին:
Նրա խոսքով, երկուշաբթի դատարանում հայտնվել էին երկու անօդաչուների պայթյունների ենթադրյալ կասկածյալները:
Նախագահին անօդաչու սարքով սպանելու փորձը կատարվել էր օգոստոսի սկզբին Կարակասում՝ ելույթի ժամանակ: Մադուրոն և երկրի բարձրագույն ղեկավարության անդամները չէին տուժել:
Ներկայումս գործով կասկածյալների թիվը գերազանցել է 20-ը, նրանցից 10-ը ձերբակալված են, այդ թվում ընդդիմադիր Խուան Ռեկեսենսը: Եվս մեկ կասկածյալ՝ խորհրդարանի անդամ Խուլիո Բորխեսը, Կոլումբիայում է գտնվում: