15/08/2018 12:28
Կալանավորը փախուստի փորձ է արել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից
Օգոստոսի 13-ի լույս 14-ի գիշերը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորներից մեկը փախուստի փորձ է կատարել, միջադեպի մասին տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին ԱՆ Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից:
«Միջադեպը կատարվել է գիշերը ժամը 3-ի սահմաններում: Կալանավորը կոտրել է սնունդ փոխանցելու համար նախատեսված դռնակն ու դուրս եկել մասնաշենք», - ասացին Քրեակատարողական ծառայությունից:
ՔԿՀ աշխատակիցներին, սակայն, հաջողվել է հարթել իրավիճակը: Դեպքի առիթով հարուցվել է քրգործ: