15/08/2018 10:34
Ջենովայում կամուրջի փլուզման հետևանքով 35 մարդ է մահացել
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հստակեցրել է Ջենովայում ավտոմոբիլային կամրջի փլվելու հետևանքով մահացածների թիվը: Նրա խոսքով՝ միջադեպը խլել է 22 մարդու կյանք, ևս 16-ը՝ տուժել է: Ավելի վաղ հաղորդվում էր 35 զոհի մասին:
«Վերջին տվյալով՝ 22 մարդ մահացել է, տուժել է 16-ը, որից 9-ի վիճակը ծանր է», - հայտարարել է վարչապետը:
Իտալիայի հյուսիսում ավտոմայրուղու կամրջի A10 հատվածի փլուզումը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան: Այդ պահին կամրջի վրա եղել է 3 բեռնատար և 35 թեթև մարդատար ավտոմեքենա: Ըստ ականատեսների՝ ողբերգությունից առաջ կամրջին կայծակ է հարվածել, ինչն էլ կարող է միջադեպի պատճառ լինել: