15/08/2018 18:27
Սեուլը փորձելու է մինչև տարեվերջ միացնել երկու Կորեաների ճանապարհները
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ միջկորեական հարաբերությունների զարգացումը կնպաստի Կորեական թերակղզու միջուկազերծմանը և տարածաշրջանի խաղաղությանը: Ընդ որում նա նշել է, որ այն Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների նորմալացման հավելումը չէ:
«Երկու կորեական պետությունների միավորումը կարևոր է «գոյատևման և զարգացման» համար»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ճապոնիայի գաղութային տիրապետությունից Կորեայի ազատագրման 73-րդ տարեդարձի առթիվ կայացած արարողության ժամանակ:
«Թեև քաղաքականապես միավորումը կարող երկար ժամանակ պահանջել, Հարավի և Հյուսիսի միջև խաղաղության հաստատումը փոխադարձ բարեկամական այցերը, արդի տնտեսական հանրակցության կազմավորումը լիակատար ազատագրում կնշանակի մեզ համար», - հայտարարել է պետության ղեկավարը:
Մուն Չժե Ինը հայտնել է, որ Հարավային Կորեան ջանքեր է գործադրում, որպեսզի մինչև ընթացիկ տարվա վերջն իր երկաթուղիներն ու ատոմոբիլային ճանապարհները միացնի հյուսիսկորեականների հետ: