15/08/2018 17:58
Վերին Լարսում Վրաստանից դեպի Ռուսաստան մեկնողները խնդիր ունեն, մեծ քանակությամբ մեքենաներ են կուտակվել անցակետում. Փոխնախարար
Լերին Լարսում ռուսական կողմից կուտակումները պակասել են, հերթի երկարությունը կազմում է մեկ ու կես կիլոմետր, Ռուսաստանից Վրաստան մեկնողների համար անցանելի է, տեղեկացնում էՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար արմեն Փամբուխչյանը։
«Առկա է խնդիր Վրաստանից դեպի Ռուսաստան մեկնողների համար, մեծ քանակությամբ մեքենաներ են կուտակվել Վրաստանի անցակետում: Որպեսզի կուտակումներն ամբողջ ճանապարհի երկայնքով չլինեն, բեռնատարների մի մասին Բագրատաշենի սահմանից թույլ չեն տալիս մտնել Վրաստան:
Միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիան խուսափում է բեռնափոխադրումներ կատարել՝ կուտակումներից խուսափելու համար: Կուտակումներ կան նաև Թիֆլիսի կայանատեղիում», իր ֆեյսբուքյան էջում գրում է փոխնախարարը։