15/08/2018 10:50
Արարատ Միրզոյանի գրասենյակից՝ ՔՊ մամուլի խոսնակ
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավար Վահան Կոստանյանը, որը նշանակվելուց մի քանի օր անց ազատման դիմում էր ներկայացրել, այսուհետ կկատարի նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները։
«Հարգելի լրագրող գործընկերներ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստի ընթացքում որոշում կայացվեց, որ այսուհետ կատարելու եմ կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները», – ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Կոստանյանը՝ ներկայացանելով կուսակցության վարչության օգոստոսի 14-ին կայացած նիստի արդյունքները։
Նկատենք, որ Կոստանյանը երեկ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո ասուլիսին ընդառաջ տեղի ունեցած «Պրիվետ Ռոբ» ակցիայի մասնակիցներից մեկն էր։