15/08/2018 13:01
Կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է Օրենբուրգի քաղաքապետը
Ռուսաստանում կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է Օրենբուրգ քաղաքի քաղաքապետ Եվգենի Արապովը, այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Քնչական կոմիտեի Twitter-ի պաշտոնական էջը։
Ենթադրվում է, որ քաղաքապետը մասնակից է եղել կոռուպցիոն գործարքին, որի համար օրերս ձերբակալվել էր նրա տեղակալ Գենադի Բորիսովը։
«Նա Բորիսովի հետ միասին 600 հազար ռուբլու չափով գումար է վերցրել կոմերցիոն ընկերության գլխավոր տնօրենից՝ շինարարական ոլորտում իրենց կողմից արտոնյալ պայմաններ ստանալու համար», - ասվում է հաղորդագրության մեջ: