15/08/2018 13:54
Ֆլորիդայում արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել «կարմիր մակընթացության» պատճառով
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի իշխանությունները արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել «կարմիր մակընթացության»՝ ջրիմուռների զանգվածային տարածումից ջրի թունավոր ծաղկման պատճառով, հայտնել է ABC News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալով՝ բնական երևույթը տարածվել է նահանգի ամբողջ արևմտյան ափին՝ լողափերին թողնելով սատկած ձկան կույտեր:
«Ես արտակարգ դրություն եմ հայտարարում, որպեսզի զգալի միջոցներ ու ռեսուրսներ տրամադրվեն «կարմիր մակընթացությանը» ենթարկված հանրակցություններին, մենք այս կերպ կկարողանանք հաղթահարել դրա սոսկալի հետևանքները», - ասել է նահանգապետ Ռիք Սքոթը:
«Կարմիր մակընթացությունները» հաճախակի երևույթ են Ֆլորիդայի ափին: Ծաղկող ջրիմուռներն արտադրում են թույներ, ինչը հանգեցնում է ծովային կենդանական աշխարհի շատ տեսակների ոչնչացման: Միևնույն ժամանակ մարդկանց մեծ մասի համար ջրիմուռներն անվնաս են, բացառությամբ մաշկի հնարավոր գրգռման: