15/08/2018 14:09
Դենվերում բնակելի շենք է պայթել
Ինչպես հայտնում էFox News-ը, ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի մեկհարկանի բազմաբնկարան բնակելի շենքերից մեկում հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 10 մարդ վնասվածքներ ու այրվածներ է ստացել: Տուժածներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ևս մի կին ծանր մարմնական վնասվածքներ է ստացել:
Դենվերի հրշեջ ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Գրեգ Պիքսլիի խոսքով՝ տուժածների թվում երեխաներ չկան, շենքի բոլոր բնակիչների գտնվելու վայրն արդեն պարզված է: Մասամբ փլուզված շինության փլատակներում մարդիկ չկան:
Այժմ մասնագետները փորձում են պարզել միջադեպի պատճառները: Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը գազի սարքավորման անսարքությունն էր: