15/08/2018 17:43
Սիրիային նվիրված ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի գագաթաժողովը կկայանա Թեհրանում
Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ղեկավարների՝ Սիրիայի խնդրի կարգավորմանը նվիրված երրորդ հանդիպումը պլանավորված է սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Թեհրանում, հայտնել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը, փոխանցում է ТАСС-ը:
«Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների՝ Աստանային գործընթացի շրջանակներում Սիրիային նվիրված երրորդ եռակողմ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում», - նրա պխոսքերը մեջբերում է Anadolu-ն: