15/08/2018 18:14
Ջենովայում 600-ից ավելի մարդ է անօթևան է մնացել կամրջի փլվելու հետևանքով
Ջենովայում ավելի քան 600 մարդ է անօթևան մնացել A10 ավտոուղու ավտոմոբիլային կամրջի փլվելու պատճառով, հայտնել են Լիգուրիա հյուսիսիտալական մարզի իշխանությունները:
Այդ տեղեկատվության համաձայն, 632 մարդ հարկադրված են եղել լքել իրենց տները, որոնք գտնվում են այդ ենթակառուցվածքային օբյեկտի կանգուն մնացած կոնստրուկցիաների ներքո կամ դրա անմիջական մերձակայքում:
Խոսքը Ջենովայի 311 ընտանիքների մասին է: Քաղաքային իշխանությունների ջանքերի շնորհիվ բոլոր այդ մարդիկ արդեն տեղավորված են ժամանակավոր կացարաններում: Ջենովայով անցնող A10 ավտոուղու կամրջի 200-մետրանոց հատվածն օգոստոսի 14-ին ժամը 11:36-ին փլվել է պահեստների և երկաթգծերի վրա: Արտակարգ պատահարի պահին կամրջի վրա գտնվում էր 30 ավտոմեքենա:
Պրեֆեկտուրայի վերջին տվյալների համաձայն, փլուզման հետևանքով մահացել է 39 մարդ: Որոնողափրկարարական աշխատանքները ողբերգության վայրում շարունակվում են: