15/08/2018 11:17
Ճապոնիայում պատրաստվում են հրաբխի հավանական աղետալի ժայթքմանը
Ճապոնիայի կառավարությունը ճգնաժամային շտաբ է ստեղծել՝ կապված երկրի հարավ-արևմուտքում հրաբխի վտանգավոր աղետալի ժայթքման հետ, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:
Ավելի վաղ Ճապոնիայի օդերևութաբանական գլխավոր վարչությունը նախազգուշացրել էր Կուտինոերաբու կղզում հրաբխի հզոր ժայթքման հնարավորության մասին, որը կարող է հանգեցնել բնակելի շրջաններոմ աղետալի հետևանքների: Մասնագետների տվյալները հիմնված են հրաբխային երկրաշարժերի թվի կտրուկ աճի վրա:
«Ցնցումների էպիկենտրոնը գտնվում է գրեթե այնտեղ, որտեղ գտնվել էր 2015-ի մայիսի ժայթքման ժամանակ: Հրաբխային ակտիվությունը կարող է ավելի մեծանալ»,- հայտնել են վարչությունից:
Վարչությունը այս շրջանում վտանգավորության մակարդակը երկրորդից բարձրացրել է միանգամից չորրորդի, ինչը նշանակում է «տարհանման նախապատրաստություն»:
Գերատեսչությունը քաղաքացիներին խնդրել է Սինդակե հրաբխից 3 կմ շառավղով բնակավայրերի շրջանում ծայրահեղ զգուշավորություն պահպանել, քանի որ հնարավոր են մեծ հրբխային քարաթափում և լավայի հոսք: