15/08/2018 11:27
Նեբրասկայում վերջին 21 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատիժ է կիրառվել
ԱՄՆ Նեբրասկա նահանգի իշխանությունները 1997 թվականից ի վեր առաջին անգամ մահապատիժ են կիրառել, հայտնում է РИА Новости-ն:
Մահապատիժն իրականացվելէ Քերի Դին Մուրի նկատմամբ: Մահապատիժն իրականացվել է 4 նյութից բաղկացած մահացու ներարկման միջոցով: Մահապատժին ներկա է գտնվել հոգևորական, մի քանի լրագրող և բանտի աշխատակազմը:
Մուրը մահապատժի է դատապարտվել 1979 թվականին երկու մարդու սպանության համար: