16/08/2018 15:41
Քոչարյանը պատրաստ է կոնսոլիդացնել հակահեղափոխական բոլոր ուժերը. Լևոն Զուրաբյան
Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է կոնսոլիդացնել հակահեղափոխական բոլոր ուժերը, այսօր «Ազատություն» ռ/կ եթերում ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը.
«Ռոբերտ Քոչարյանը զբաղված է մեկ բանով` ինքն իրեն փրկելով, և դրա համար նա անգամ պատրաստ է կոնսոլիդացնել բոլոր այն հակահեղափոխական ուժերին, որոնք հիմա ռևանշի են ձգտում», - ասաց Լևոն Զուրաբյանը:
Նա ընդգծեց` Ռոբերտ Քոչարյանի կերպարը հիմա դարձել է մոբիլիզացիոն գործիք.
«Քոչարյանի ֆիգուրը դարձել է մոբիլիզացիոն գործիք, որում բոլորը շանս են տեսնում ու փորձում են իր հետ միասին ոգևորված գրոհել հեղափոխության դիրքերի վրա», - ասաց Լ. Զուրաբյանը: