16/08/2018 17:16
Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն, ինչի՞ են խանգարում. Ռոբերտ Քոչարյան
Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը հեռարձակվելու է այսօր երեկոյան, հայտարարում է քաղաքականություն վերադառնալու մասին։
«Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն։ Ինչի՞ եք իրար խառնվել, ինչի՞ են խանգարում։ Այլ կարծիք չպե՞տք է մենք ունենանք այս երկրում», - հայտարարել է Քոչարյանը հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Անդրադառնալով մարտի 1-ի քրեական գործին, նախկին նախագահը ասել է, որ նախաքննության գործընթացը պետք է լինի թափանցիկ։