16/08/2018 16:35
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել են երկկողմ օրակարգի որոշ արդիական թեմաներ, ինչպես նաև ինտեգրացիոն միություններում փոխգործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես` ՀԱՊԿ շրջանակներում», - ասված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում: