17/08/2018 15:52
Սաուդյան Արաբիան թռչնագրիպի պատճառով դադարեցրել է ՌԴ-ից թռչնամսի և ձվի ներմուծումը
Սաուդյան Արաբիան ռուսական թռչնամսի և ձվի ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանել ՌԴ-ի մի շարք մարզերում բարձրախտածին H5 թռչնագրիպի տարածման պատճառով, ասված է Սաուդյան Արաբիայի պարենի և դեղորայքի գլխավոր վարչության (SFDA) հայտարարության մեջ:
Դրանում նշվում է, որ SFDA-ն «ժամանակավորապես արգելել է թռչնամսի ու ձվի և դրանց հիման վրա պատրաստված մթերքների ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից բարձրախտածին H5 թռչնագրիպի տարածման պատճառով»:
«Վարչության որոշումը հիմնված է Կենդանիների առողջության պահպանման համաշխարհային կազմակերպության զեկույցի վրա, որում իրազեկվել Է Ռոստովի, Կոստրոմայի և Պենզայի մարզերում թռչնագրիպի հայտնվելու դեպքերի մասին», - հայտարարել են SFDA-ում: