17/08/2018 19:00
Գլխավոր դատախազությունը Քոչարյանի գործով պատրաստվում է բողոք ուղարկել Վճռաբեկ դատարան
Հայաստանի Գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը, Aysor.am-ին հայտնեցին դատախազության լրատվական բաժնից:
«Ստացել ենք Վերաքննիչ դատարանի որոշումը, նախապատրաստում ենք բողոքը, որը պետք է ուղարկենք Վճռաբեկ դատարան», - ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը, հիմնվելով նախկին նախագահի անձեռնմխելիության վրա, բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունն ու նա ազատ էր արձակվել: