17/08/2018 17:28
Վաղը կհրապարակվի Երևանի ավագանու ընտրությունների անցկացման օրը. ԿԸՀ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը վաղը կգումարի արտահերթ նիստ, որի ընթացքում կհրապարակվի Երևանի ավագանու ընտրությունների անցկացման օրը, տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը.
«Նիստի օրակարգում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրվա հրապարակման հարցն ու ընտրությունների նախապատրաստման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի հաստատումը», - ասաց Հերմինե Հարությունյանը:
Օգոստոսի 16-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունվեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին: