17/08/2018 20:08
Խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք. Նիկոլ Փաշինյանը՝ դատական կոռումպացված համակարգին և նախկին իշխանություններին (Տեսանյութ)
Շատ է խոսվում, որ բազմաթիվ դատավորներ եղել են կոռուպցիայի մաս, այդ իմաստով դատական ատյանների նկատմամբ անվստահություն կա ժողովրդի մոտ, սա շատ խորն է, Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա չափազանց նուրբ թենմա է: Ես ուզում եմ ասել, որ առաջին օրից Բաղրամյան 26-ում հայտնվելով, հրաժարվել եմ դատական իշխնաությանը հրահանգներ տալուց, ես հրաժարվել եմ արատավոր այդ պրակտիկայից, բայց մյուս կողմից ընդգծում եմ, որ դա չի նշանակում, որ որոշ դատավորներ կարող են հրամաններ ստանալ նախկին կոռումպացված իշխանություններից: Ես նրանց՝ դատական և նախկին կոռումպացված իշխանություններին ցանկանում եմ ասել ուղիղ՝ խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա չափազանց կարևորեց ու ասաց, որ լուրջ քննարկում պետք է ունենալ՝ արդյոք պետք չէ անցումային արդարադատության մարմիններ ստեղծել:
«Անցումային արդարադատության մարմինները մեզ անհրաժեշտ կարող են լինել, որովհետև կոռումպացված դատական համակարգը տեղը չի բերում հեղփոխությունը»,- ասաց վարչապետը:
Նա հավաստիացրեց, որ ժողովրդից գողացվածը կոպեկ-կոպեկ վերադարձվելու է մինչև վերջ: