17/08/2018 17:31
«Էս դուք հանրահավաքի չե՞ք, ի՞նչ եք անում տանը». Նիկոլ Փաշինյանն Արցախի փողոցում է (Տեսանյութ)
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական մեքենայով ժամանաեց Էրեբունի վարչական շրջան, մասնավորապես, Արցախ-Էրեբունի խաչմերուկ, որտեղից կմեկնարկի երթը դեպի Հանրապետության հրապարակ։
Հիշեցնենք՝ ապրիլի 22-ին հենց այստեղից բերման էին ենթարկել Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին։
Փաշինյանը ողջունեց ժողովորդին բարձրախոսով։ Նա պաշտոնական հագուստով չէ, այլ՝ սպորտային բլուզով և «դուխով» գրառմամբ գլխարկով։
«Էս դուք հանրահավաքի չե՞ք, ի՞նչ եք անում տանը, եկեք միացեք», - դիմելով պատուհաններից նայող բնակիչներին՝ ժպտալով հայտարարեց վարչապետը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են կառավարության անդամները, հիմնականում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: