17/08/2018 20:38
Բանտի ճանապարհից մի զանգահարեք Ռուսաստան, Մոսկվայում միամիտներ չկան. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ կոչ արեց, որպեսզի ոչ ոք Հայաստանում «բանտի ճանապարհին չզանգահարի Մոսկվա ու չասի` «տեսեք, սա ձեր դեմ են անում»»:
«Հայաստանի նախկին իշխանությունները սովորություն ունեին շատ բացասական երևույթներ երկրում կապել Ռուսաստանի հետ: Թե` տեսեք, արտաքին ուժեր կան, որոնք մեզ թույլ չեն տալիս կոռումպացված չլինել: Հիմա էլ նրանք բանտի ճանապարհից Ռուսաստան են զանգահարում ու ասում` «տեսեք, սա ձեր դեմ է արվում»: Իզուր մի զանգահարեք, այդ զանգերը չեն փրկելու ձեզ, քանի որ Մոսկվայում միամիտ մարդիկ չկան ու Երևանում նույնպես միամիտ չեն», - ասաց Նիկոլ Փաշինյանը: