17/08/2018 14:19
Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակ կգա Արցախի պողոտայից` երթով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսյբուքյան ուղիղ եթերի ընթացում հայտարարեց, որ այսօրվա հանրահավաքը մեկնարկելու է երթով, որին մասնակցելու է նաև ինքը:
«17:30-ից Արցախի պողոտայից երթով կշարժվենք Հանրապետության հրապարակ», - ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա կոչ արեց «սիրո և համերաշխության» կոնտեքստում պատասխանել ագրեսիվության հնարավոր դրսևորումներին կամ սադրանքներին.
«Կարող են լինել նույնիսկ ուղարկված մարդիկ: Ագրեսիվության ցանկացած դրսևորում արհամարհեք», - ասաց Նիկոլ Փաշինյանը: