17/08/2018 11:24
Կրակոցներ Արմավիրում. Ակնալիճ գյուղի մոտ հայտնաբերվել են պարկուճներ ու փայտե մահակներ
Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքի մերձակայքում կրակոցներ են հնչել, տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական բաժնից.
«Օգոստոսի 16-ին, ժամը 23:50-ին անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանություն ու հայտնել, որ Ակնալիճ համայնքում կրակոցներ են հնչում: Դեպքի վայր է մեկնել օպերատւիվ խումբ: Ակնալիճ և Տարոնիկ գյուղերի մերձակայքում հայտբարեվել են ինքնաձիգի պարկուճներ և փայտե մահակներ:
Դեպքի հանգամանքները պարզվում են», - նշեցին ոստիկանությունից:
Բերման ենթարկվածների կամ հնարավոր տուժողների վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չկա: