18/08/2018 09:41
«Հրապարակ». Զվարթնոց մաքսատուն-վարչությունը նոր պետ ունի. նա ՀՀԿ-ական է
«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի 13-ին ՊԵԿ Արևմտյան (Զվարթնոց) մաքսատուն-վարչության պետի պաշտոնում է նշանակվել ՀՀԿ-ական Արամ Հախինյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր պետի տեղակալի պաշտոնը:
Հախինյանը Վանաձորի ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ-ի ավագանու ցուցակի հինգերորդ հորիզոնականն էր զբաղեցնում և փոխքաղաքապետ դառնալու ակնկալիքներ ուներ: Սակայն Մամիկոն Ասլանյանն ՕԵԿ-ական Արկադի Փելեշյանին նշանակեց այդ պաշտոնում՝ որպես հատուցում գաղտնի քվեարկության ժամանակ իրեն ցուցաբերած աջակցության, իսկ Հախինյանի սիրտը շահելու համար նրան նշանակեցին ՊԵԿ վերոնշյալ մաքսատան վարչության պետի պաշտոնում: Դրանից առաջ էլ նա երկար տարիներ Սոցիալական ապահովության պետական ծառայության Վանաձորի տարածքային բաժնի պետն է եղել, ՀՀԿ-ի ձայն բերող «տասովշչիկներից» մեկը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում