18/08/2018 14:36
Ոստիկանության ծառայողի կողմից էթիկայի կանոնների ենթադրյալ խախտման հանգամանքը պարզելու համար կատարվում է ծառայողական քննություն
Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում քաղաքացու կողմից հրապարակվել է տեղեկություն, թե ճանապարհային ոստիկանության ծառայող, ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանը վարորդի հետ խոսելիս թույլ է տվել ոստիկանին ոչ հարիր արտահայտություններ, հայտնում է ՀՀ ոստիկանությունը՝ մանրամասնելով.
«Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն՝ պարզելու միջադեպի հանգամանքները, ինչպես և ոստիկանության ծառայողի կողմից էթիկայի կանոնների ենթադրյալ խախտման հանգամանքը:
Եթե կան քաղաքացիներ, որոնք ականատես են եղել կամ միջադեպի վերաբերյալ կարող են ներկայացնել տեսաձայնագրություններ, խնդրում ենք դիմել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն»: