18/08/2018 14:05
Օգոստոսի 17-ի հանրահավաքին երկու կարևոր հարցի պատասխան տրվեց. Ստեփան Գրիգորյան
Նախօրեին Հանրապետության հրապարակում երկու կարևոր հարցի պատասխան տրվեց` արդարադատության ոլորտի բարեփախումների ու արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության վերաբերյալ, Aysor.am-ի հետ զրույցում՝ ամփոփելով օգոստոսի 17-ի հանրահավաքն` ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
«Ես երկու հարցի պատասխան էի սպասում հանրահավաքին ու ստացա դրանք: Առաջինը` մենք բոլորս հասկանում ենք, որ արադարադատության ոլորտում փոփոխություններ են անհրաժեշտ ու այս իրավիճակին տրված պատասխանն էր, որ «անցումային արդարադատության» ճանապարհով կսկսվեն այդ փոփոխությունները: Եվ երկրորդ հարցը` արտահերթ ընտրությունների անցկացումն էր», - ասաց Ստեփան Գրիգորյանը` մանրամասնելով.
«Մենք բոլորս մտահոգված ենք, քանի որ այսօրվա Ազգային ժողովը չի համապատասխանում ժողովրդի տրամադրություններին ու վտանգավոր է շարունակել աշխատել այս խորհրդարանով: Ես պատասխան ստացա, որ Հայաստանում կարող են հանրաքվեի միջոցով փոփոխություններ կատարվել Սահմանադրությունում ու լուծվի նաև Ազգային ժողովի հետ կապված խնդիրը», - ասաց Ստեփան Գրիգորյանը:
Նա կարևորեց նաև հանրահավաքին քաղաքացիների մասնացկցություն, քանի որ դրանով «ևս մեկ անգամ արտաքին ու ներքին լսարանի համար վերահաստատվեց ՀՀ իշխանությունների լեգիտիմությունը»: